HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թարմ մսի իրացման մի շարք կետերում հայտնաբերվել է ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիք

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ շարունակում է սեպտեմբերի 2-րդ կեսից սկսված խստացված ստուգումները Հանրապետության՝ թարմ մսի իրացման ցանցում՝ ստուգելով վաճառվող մսի սպանդանոցային ծագումը:

Տեսչական մարմնի անասնաբուժության վարչության, Երևանի և մարզային կենտրոնների տեսուչների, Լոռու տեղական ինքնակառավարման մարմինների և ոստիկանության ներկայացուցիչների համատեղ իրականացված ստուգայցերի ընթացքում Լոռու մարզի Ստեփանավան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մսի իրացման տաղավարներում խախտումներ չեն արձանագրվել. ողջ մսեղիքի համար ներկայացվել է սպանդանոցային մորթը հավաստող ձև 5 անասնաբուժական վկայականը:

Տաշիր և Սպիտակ քաղաքների թարմ մսի իրացման մի շարք կետերում հայտնաբերվել է ոչ սպանդանոցային ծագման 72 կգ. միս-մսեղիք, որը հանվել է վաճառքից և ենթակա է ոչնչացման կամ օգտահանման:

Պատկերն առավել վատ է եղել Վայոց Ձորի մարզում. Եղեգնաձոր և Վայք քաղաքների մսի իրացման կետերում վաճառվող միս-մսեղիքը չի եղել սպանդանոցային ծագման: Տրվել են առավել քան 160 կգ միս-մսեղիքի շուկայից ետկանչի և վաճառքի կասեցման կարգադրագրեր:

Ուժեղացված վերահսկողությունը շարունակվում է: 

Տեսչական մարմինը հորդորում է սպառողներին մսի իրացման կետերում, հանրային սննդի օբյեկտներում պահանջել ձև 5 փաստաթուղթը կամ պիտակը, ստուգել դրա հավաստիությունը հեռախոսի օգնությամբ՝ QR-կոդի միջոցով, տեղում ստանալով վաճառվող/մատուցվող մսի մասին ամբողջ տեղեկատվությունն ու համոզվելով, որ մսի տվյալ խմբաքանակն ունի սպանդանոցային ծագում և անվտանգ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter