HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են ԵՄ աջակցության փաթեթի ներքո Կառավարության կողմից մշակված ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորությամբ կառավարությունում կայացել է ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո աջակցության փաթեթի շուրջ աշխատանքային քննարկում:

Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցել են ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրոպական ներդրումային բանկի՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրան, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն, ԵՄ և ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ:

Քննարկման սկզբում փոխվարչապետը, շնորհակալություն հայտնելով գործընկերներին, ընդգծել է, որ այս աշխատանքային քննարկմամբ մեկնարկում են ԵՄ աջակցության փաթեթի շրջանակներում սահմանված ուղենիշների ներքո Կառավարության կողմից մշակված կոնկրետ նպատակների շուրջ բանակցությունները:

Փոխվարչապետի խորհրդական Մանե Ադամյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Կառավարության կողմից առաջարկվող ուղենիշները, դրանց հիմնական բաղադրիչները և ինդիկատիվ ծախսերը: Քննարկման ընթացքում հստակեցվել են ծրագրերի արդյունավետ իրականացմանն ուղղված համատեղ քայլերի հաջորդականությունը, ներդրումային և ֆինանսավորման հնարավոր մեխանիզմները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter