HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արարատ Միրզոյան. «Ուզում եմ ողջունել Իրանի դիրքորոշումը՝ մեր սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ»

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դրական է գնահատում իր այցն Իրանի Իսլամական Հանրապետություն, իսկ գործընկեր պաշտոնյայի հետ հարաբերությունները` ջերմ և բարեկամական: Այս մասին խորհրդարանում Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին ասաց Միրզոյանը` արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հարցին:

Ըստ Արարատ Միրզոյանի` գործընկերոջ հետ հանդիպմանը փաստել են, թե չկա և չի էլ կարող լինել «Զանգեզուրի միջանցքի» հարց:

«Այսինքն՝ ըստ էության այդ խոսակցության բացակայության վերաբերյալ: Փաստել ենք, որ չկա այդպիսի թեմա և չի կարող լինել»,- ասաց նա:

Երկու երկրի ԱԳ նախարարները հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր:

«Ուզում եմ նաև ասել, որ այս այցն ու մեր խոսակցությունը վերաբերել է ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլև տարածաշրջանային նշանակություն է ունեցել և շատ կոնկրետ համատեքստ: Ես ողջունել եմ և կրկին ուզում եմ ողջունել Իրանի դիրքորոշումը՝ մեր սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ, և ընդհանրապես, այն բոլոր դրական ազդակները, որ ստանում ենք այս առնչությամբ»,- ասաց Միրզոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter