HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Լոուրենս Մերեդիթի գլխավորած պատվիրակությանը

ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և հաստատությունների կառուցման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած պատվիրակությանը։

Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համագործակցային օրակարգի տարբեր հարցեր։

Հանդիպմանը եվրոպական կողմն անդրադարձել է «Վերականգնում, դիմակայունություն և բարեփոխում. Արևելյան գործընկերության (ԱլԳ) առաջնահերթությունները 2020 թվականից հետո» խորագրով համատեղ աշխատանքային փաստաթղթին, Տնտեսական և ներդրումային ծրագրին, ինչպես նաև դրանցից բխող ուղենշային նախաձեռնություններին։ Այս համատեքստում հայկական կողմը կարևորել է Եվրոպական միության աջակցությունը, որը նախատեսվում է տրամադրել համաձայնեցրած նախաձեռնություններն իրագործելու համար։

Անդրադառնալով տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերին, երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter