Էդգար Խաչատրյանը նշանակվել է ռազմական անվտանգության վարչության տեղեկատվական քաղաքականության և կիբեռանվտանգության բաժնի պետ
Էդգար Յաշայի Խաչատրյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության տեղեկատվական քաղաքականության և կիբեռանվտանգության բաժնի պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ25-30.3-Ղ3-3)` ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Էդգար Խաչատրյանի դիմումը։
Էդգար Խաչատրյանի պաշտոնային դրույքաչափը սահմվանվել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել