HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպան Ն. Գ. Նիկո Սխերմերսին

Հոկտեմբերի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին: Այս մասին տեղեկացնում է ԱԽՔ մամուլի ծառայությունը։

Հանդիպման սկզբում կողմերը գոհունակությամբ ընդգծել են, որ հայ-հոլանդական հարաբերությունները բարեկամական բնույթ են կրում և առավել զարգանալու միտում ունեն։

Դեսպան Նիկո Սխերմերսը բարձր է գնահատել Հայաստանի համար այս դժվարին պայմաններում ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունությունը, ինչպես նաև ՀՀ Կառավարության ջանքերը՝ այս ինստիտուտների շարունակական զարգացման ուղղությամբ: Այս համատեքստում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ժողովրդավարական հաստատությունների և իրավունքի գերակայության ամրապնդմանը միտված, ինչպես նաև զինված ուժերի կառուցվածքային և բովանդակային բարեփոխումների ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը: Երկուստեք կարևորվել է կոռուպցիայի դեմ ուղղված պայքարը: 

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում հրատապություն ներկայացնող անվտանգային հարցերի և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության շուրջ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter