HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

35,7 մլն դրամ՝ «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարին

Կառավարությունն իր պահուստային ֆոնդից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կհատկացնի 35 մլն 710 հազ․ դրամ՝ «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարի անցկացման համար։ Գործադիրի հոկտեմբերի 7-ի որոշմամբ՝ մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 30-ին Երևան-Էջմիածին մայրուղում։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի խոսքով՝ 15 մլն դրամը կազմում է մրցանակային ֆոնդը։

Մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով՝ 15-17 տարեկան՝ 3 կմ երկարությամբ, 18-35 տարեկան կանայք և 18-40 տարեկան տղամարդիկ՝ 10 կմ երկարությամբ, 36 տարեկանից բարձր կանայք և 41 տարեկանից բարձր տղամարդիկ։

Առաջին տարիքային խմբի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կստանան նոթբուքեր, 2-րդ խմբի և 3-րդ խմբի առաջին հորիզոնական զբաղեցրածները կստանան 1 մլն դրամ, 2-րդ տեղը՝ 600 000 դրամ, 3-րդը՝ 400 000 դրամ, 4-րդ՝ 150 000 դրամ, 5-րդը՝ 100 000 դրամ, 6-10-րդ՝ 75 000 դրամ, 11-20-րդ՝ 50 000 դրամ։

Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ վերջին երկու տարիներին Հանրապետությունում տիրող կորոնավիրուսային իրավիճակը զգալիորեն նվազեցրել է բնակչության ֆիզիկական ակտիվության մակարդակը, հատկապես՝ աշակերտների և ուսանողների շրջանում:

«Ֆիզիկական թերակտիվության պատճառով պետությանն ու հասարակությանը սպառնացող վտանգների չեզոքացումը` պետության առաջնային խնդիրներից է»,- նշված է հիմնավորման մեջ, ըստ որի՝ նախատեսվում է․

  • Ապահովել բնակչության մասնակցության մակարդակի բարձրացումը սիրողական կրոսավազքի մարզական ծրագրերին
  • Զանգվածային մարզական միջոցառումներին բնակչության հետագա ներգրավվածության ապահովում
  • Սիրողական կրոսավազքի դերի բարձրացում

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանություններ (2)

Անահիտ
Կներեք, իսկ ինչպե՞ս կարող ենք հայտ ներկայացնել ու ի՞նչտվյալներ են պետք լրացնել։
HAGOP
THIS GOOD!!!!!! ALL POLICE NEED TO RUN!!!!! ALL ARE FAT WITH BIG STOMACHS!!!!!! WORLD LAUGH WHEN SEE PICTURES OF ARMEENIA POLICE WITH FAT BIG STOMACHS!!!!! WHERE IS POLICE CHIEEF? WHY NOT MAKE FAT BIG STOMACHS DO DIET AND EXERCIZE?????

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter