
Ինչ հիմքով է զինծառայությունից ազատվել նախարար Վահագն Խաչատուրյանի որդին
«Հետքը» շարունակում է ներկայացնել պարտադիր զինվորական ծառայությունից ազատված պաշտոնյաների և նրանց որդիների՝ զինծառայությունից ազատման հիմքերը:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարար Վահագն Խաչատուրյանի որդին՝ Արամ Խաչատուրյանը ևս զինծառայությունից ազատված է:
Նախարարի 28-ամյա որդին, ինչպես մեր հարցմանն ի պատասխան հայտնել են նախարարությունից, զինծառայությունից ազատվել է կրթական տարկետման հիմքով:
«Արամ Վահագնի Խաչատուրյանր չի ծառայել ՀՀ զինված ուժերում, քանի որ օրենքով սահմանված կարգով օգտվել է նպատակային ուսումնառության համար պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունքից և 2018 թվականին պաշտպանել ատենախոսություն՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան»,- ասված է հարցման պատասխանում:
Հաջորդիվ կներկայացնենք զինծառայությունից ազատված 8-րդ գումարման խորհրդարանի պատգամավորների և նրանց որդիների՝ զինծառայությունից ազատման պատմությունները:
Մեկնաբանել