Դիտարկվել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հանրային տրանսպորտի աշխատանքը
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ տրանսպորտային անվտանգության մասնագետները Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների և պարեկային ծառայողների հետ հոկտեմբերի 7-ին վերահսկողական հերթական համատեղ միջոցառումն են կատարել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հանրային տրանսպորտում։
«Տեսչական մարմնի մասնագետներն ուսումնասիրել են հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակը Քանաքեռ-Զեյթունում կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրման աշխատանքում։
Մշտադիտարկվել է 42 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել՝ հակահամաճարակային կանոնների 7 խախտում։ Ախտահանիչ հեղուկի բացակայության՝ 1 և դիմակ չկրելու 6 դեպքերի համար կազմվել են վարչական արձանագրություններ։
Հանրային տրանսպորտի նկատմամբ տեսչական վերահսկողությունը կշարունակվի նաև վաղը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել