HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շենգավիթում պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հոկտեմբերի լույս 7-ի գիշերը Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացրած պարեկները լուսադեմին ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ «Նրանք Շիրակի փողոցում նկատել են, որ մի երիտասարդ թմրամիջոցով փաթեթներ է նետել փողոց։ Անմիջապես երիտասարդին բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին։
Մայրաքաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 24-ամյա երիտասարդին բերման ենթարկելու վայրի զննությամբ հայտնաբերվել է մի քանի փաթեթ, որոնցից երկուսի մեջ սփայսի, իսկ մեկի մեջ մեթամֆետամինի նմանվող զանգվածներ էին։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ դրանք իրենն են։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են»,- նշված է կայքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter