HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լինն Թրեյսիին:

Ըստ կառավարության պաշտոնական կայքի՝ ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը հանդիպումը համարել է լավ առիթ երկկողմ օրակարգի արդիական հարցերը քննարկելու տեսանկյունից և ներկայացրել է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի մշակման ընթացքը: Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է միջոցառումների ծրագրի շուրջ առաջիկայում Հայաստանի զարգացման բոլոր գործընկերների հետ քննարկման կազմակերպման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարի շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter