HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին․ կա զոհ

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 21։41-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ մարդատար ավտոմեքենան բախվել է բեռնատարին։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «MAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ․ Գ․) և «Mercedes-Benz E350» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Խ․, ծնված 1969 թ.)․ վերջինիս վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz E350» մակնիշի ավտոմեքենան և վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter