
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 8-ից սկսած` Հայաստան ներխուժած արկտիկական ցուրտ օդային հոսանքները նահանջում են դեպի հյուսիս՝ իրենց տեղը զիջելով արևադարձային լայնություններից ներթափանցող տաք օդային հոսանքներին, որոնց ներթափանցումը կշարունակվի մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ։
Հոկտեմբերի 8-13-ն ընկած ժամանակահատվածում, արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցման արդյունքում, օդի ջերմաստիճանն աստիճանաբար Հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով, հոկտեմբերի 13-ին Հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում՝ Արարատյան դաշտում և Երևանում հասնելով +25․․․+26 աստիճանի։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել