HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ. «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգին միացվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հոկտեմբերի 7-ից «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգին միացվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը գործարկվել է 2021թ. հոկտեմբերի 1-ից: Գործընթացն իրականացվում է փուլերով: «Մեկ պատուհան»-ին աստիճանաբար կմիանան թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավված 17 պետական գերատեսչություն և կազմակերպություն, որոնցից յուրաքանչյուրի՝ էլեկտրոնային համակարգին միանալու վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ: Համակարգին առաջինը միացվել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն:

Համակարգի ներդրման գործընթացը կավարտվի մինչև տարեվերջ: Էլեկտրոնային հարթակի ամբողջական կիրարկմամբ թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացը կտեղափոխվի էլեկտրոնային հարթակ և դրանք կիրականացվեն առցանց:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter