HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական ենթամշակույթի հանցագործությունների փաստերով որպես մեղադրյալ է ներգրավվել ընդհանուր 48 անձ. դատախազություն

Դատախազությունը հայտնում է, որ քրեական ենթամշակույթին բնորոշ հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում պարզվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «օրենքով գողի» կամ այսպես կոչված «զոն նայող» հանդիսացող «քրեական հեղինակության» կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու տարբեր հանգամանքներ:

«Գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում կատարված ամփոփման համաձայն՝ վերոնշյալ փաստերի կապակցությամբ նախապատրաստված նյութերով մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Քրեական օրենսգրքի 223.1-223.4-րդ հոդվածների հատկանիշներով, դրանց տարբեր համակցություններով հարուցվել է 25 քրեական գործ, որոնցից 1–ի վարույթը կասեցվել է, 7 քրեական գործով կայացվել է հանցակազմի բացակայության հիմքով վարույթը կաճելու մասին որոշում:

Նախաքննությունը շարունակվում է 11 քրեական գործով, 6 քրեական գործ՝ 25 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Քննված քրեական գործերով ընդհանուր առմամբ որպես մեղադրյալ է ներգրավվել 48 անձ, որոնցից 5-ն ունեցել են այսպես կոչված «Օրենքով գողի» կարգավիճակ:

Մեղադրյալներից 17-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված եղել կալանավորումը, 2-ի նկատմամբ՝ գրավը, 21-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ մյուսների նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել, քանի որ գտնվել են այլ գործով կալանքի տակ կամ հանդիսացել են քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներ:

Դատարան ուղարկված բոլոր 6 քրեական գործերը ներկայում դատական քննության փուլում են: Քրեական ենթամշակույթի հանցակազմերով դատի տրված 25 անձանցից 6-ի նկատմամաբ որպես խափանման միջոց է կիրառված եղել կալանավորումը, 4-ն ունեցել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, որոնցից 3-ը՝ այսպես կոչված «օրենքով գողի»»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter