HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Իսլանդիա-Հայաստան. դաշտի տերերը վիճակագրական առավելություն ունեն, բայց վերջին խաղում մերոնք են հաղթել

Այսօր՝ Երեւանի ժամանակով 22:45-ին, Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում կմեկնարկի աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը: Երկու թիմերն ընդգրկված են ընտրական 10-րդ խմբում, որտեղ այս պահին 6 տուրից հետո առաջատարը 15 միավոր ունեցող Գերմանիան է, Հայաստանն ունի 11 միավոր, Ռումինիան՝ 10, Հս. Մակեդոնիան՝ 9, Իսլանդիան՝ 4, իսկ Լիխտենշտայնը՝ 1: 

Այսօր եւ ամսի 11-ին Ռումինիայի դեմ կայանալիք խաղերից առաջ հավաքականի տրամադրության տակ են հետեւյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո - «Ալաշկերտ»
Անատոլի Այվազով - «Ուրարտու»
Ստանիսլավ Բուչնեւ - «Փյունիկ»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան - «Կադիս» (Իսպանիա)
Կամո Հովհաննիսյան - «Կայրաթ» (Ղազախստան)
Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ - «Նոա»
Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»
Ժիրայր Մարգարյան - «Արարատ»
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան - «Արարատ»

Կիսապատշպաններ

Հենրիխ Մխիթարյան - «Ռոմա» (Իտալիա)
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Տիգրան Բարսեղյան - «Աստանա» (Ղազախստան)
Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Սոլոմոն Ուդո - «Ատիրաու» (Ղազախստան)
Էրիկ Վարդանյան - «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
Ալիկ Առաքելյան - «Արարատ»
Արտյոմ Ավանեսյան - «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Սարգիս Ադամյան - «Հոֆենհայմ» (Գերմանիա)
Լուկաս Սելարայան - «Կոլամբուս Կրյու» (ԱՄՆ)
Իշխան Գելոյան - «Բալթիկա» (Ռուսաստան)
Ալեքսանդր Կարապետյան - «Նոա»

Այսօրվա խաղում մեր թիմի 23-հոգանոց հայտացուցակից դուրս է մնացել Ալիկ Առաքելյանը: 

Իսլանդիայի հետ նախկինում հանդիպել ենք 4 անգամ։ Առաջին երկու մրցավեճերը պաշտոնական էին։ «Եվրո-2000»-ի ընտրական փուլում՝ 1998 թ․ հոկտեմբերի 10-ին, Երեւանում գրանցվեց 0-0, իսկ 1999-ի հունիսի 5-ին Ռեյկյավիկում դաշտի տերերը հաղթեցին 2-0 հաշվով։ Մեկ խաղ էլ կայացել է Մալթայի մրցաշարում՝ 2008-ի փետրվարի 6-ին Տա Քալիում, երբ իսլանդացիները կրկին առավելության հասան 2-0 հաշվով։ Վերջին հանդիպումը եւս պաշտոնական էր. ԱԱ-2022-ի այս շրջափուլում՝ մարտի 28-ին, մերոնք Երեւանում հաղթեց 2-0. գոլերի հեղինակ դարձան Տիգրան Բարսեղյանն ու Խորեն Բայրամյանը: 

Այսպիսով՝ հայ-իսլանդական 4 խաղերից 2-ում հաղթել է մրցակիցը, գրանցվել է 1 ոչ-ոքի, 1 խաղում էլ հաղթել են մերոնք։ Գոլերի տարբերությունը՝ 4-2՝ հօգուտ կղզեբնակների։ 

Ներկա պահին մեր ընտրանին ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում 89-րդն է, իսկ Իսլանդիան՝ 60-րդը:

Հանդիպումը կսպասարկի Չեռնոգորիայի մրցավարական բրիգադը՝ Նիկոլա Դաբանովիչի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Միլուտին Ջուկիչը եւ Վլադան Տոդորովիչը։ Չորրորդ պաշտոնյան Միլոշ Բոշկովիչն է։ VAR-ի մրցավարն է Քեւին Բլոմը (Նիդերլանդներ), որին կօգնի իր հայրենակից Քլեյ Ռուպերտին։

Իսլանդիա-Հայաստան հանդիպմանը զուգահեռ կմեկնարկեն Գերմանիա-Ռումինիա եւ Լիխտենշտայն-Հս. Մակեդոնիա մրցավեճերը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter