HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

106 տրանսպորտային միջոցների դիտարկման արդյունքում հայտնաբերվել է 21 խախտում. ՔՏՀԱ տեսչական մարմին

ՔՏՀԱ տեսչական մարմինը Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Ոստիկանության պարեկային ծառայության հետ հոկտեմբերի 8-ից ավելացրել և խստացրել է հանրային տրանսպորտի նկատմամբ իրականացվող վերահսկողության պարբերականությունը։ 

Հոկտեմբերի 8-ի առավոտյան տեսչական մարմինների տեսուչները մշտադիտարկել են Կենտրոն վարչական շրջանով, մասնավորապես՝ Աբովյան պուրակի և դրան հարակից տարածքներով երթևեկող հասարակական տրանսպորտի աշխատանքը։ 

ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտնում է, որ 106 տրանսպորտային միջոցների դիտարկման արդյունքում հայտնաբերվել է 21 խախտում, որոնց վերաբերյալ  կազմվել են վարչական արձանագրություններ՝ վարորդների ու ուղևորների կողմից դիմակ չկրելու հիմքով։  

Օրվա երկրորդ կեսից վերահսկողությունը տեղափոխվել է Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծ-Ագաթանգեղոս խաչմերուկին հարակից կանգառներ ու Խանջյան փողոց։

Արարատի մարզում, մասնավորապես՝ Նոր Խարբերդ համայնքի վարչական տարածքում ուսումնասիրվել են «Լիգա», «Գրիգորյաններ Տրանս Սերվիս», «Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊ ընկերությունների սպասարկմանը հանձնված 10 տրանսպորտային միջոցներ։ Բացահայտվել են վարորդի կողմից դիմակ չկրելու, փոխադրամիջոցներում ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցների, ինչպես նաև իրազեկման թերթիկի բացակայության դեպքեր։ Դրանց վերաբերյալ կազմվել են վարչական 10 արձանագրություններ։ 

Ըստ տեսչական մարմնի՝ հանրային տրանսպորտի նկատմամբ խստացված վերահսկողությունը Հայաստանի ողջ տարածքում կշարունակվի նաև հագստյան օրերին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter