HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԻՆ-ը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Հոկտեմբերի 8-ին ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտոր Եղիազար Վարդանյանը համագործակցության հուշագիր են ստորագրել՝ նպատակ ունենալով ավելի դյուրին դարձնել բուհի և նախարարության միջև գիտատեխնիկական տեղեկատվության փոխանցումը և կողմերի համար առաջնահերթ կարևորություն ունեցող խնդիրների լուծումը:

«Մեր երկրում չլուծված հարցեր ունենք աղետների ռիսկերի կառավարման, արտակարգ իրավիճակների կանխարգելման, քաղպաշտպանության առումով և նման փաստաթղթերը իրապես կյանքի կոչելու դեպքում մենք լուրջ քայլ կանենք այս շատ կարևոր հարցերի լուծման ուղղությամբ»,- իր խոսքում նշել է Անդրանիկ Փիլոյանը:

Համագործակցության ոլորտներից, որպես առաջնահերթություն նշվել են շենք–շինությունների տեխնիկական անձնագրավորման, սեյսմակայուն շինարարական նորմերի մշակման, արդիականացման և կադրերի վերապատրաստման ուղղությունները:

«Բուհի և նախարարության համապատասխան ստորաբաժանումների միջև տարիներ շարունակ որոշակի համագործակցություն եղել է, սակայն հուշագրի ստորագրմամբ մեր համագործակցությունն ավելի համակարգված կլինի, ինչպես կադրերի պատրաստման, այնպես էլ նշված բոլոր ուղղություններով»,- ասել է ռեկտոր Ե.Վարդանյանը:

Ռեկտորը տեղեկացրել է, որ արդյունավետ համագործակցություն է սկսվել նաև Իրանի սեյսմոլագիայի և սեյսմիկ ճարտարագիտության պետական կենտրոնի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter