HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Աշխատանքի տոնավաճառ»՝ 50-ից ավելի գործատուների և աշխատանք փնտրող շուրջ 4000 քաղաքացու մասնակցությամբ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) բակում այսօր՝ հւկտէմբէ«ի 8-ին կազմակերպվել է «Աշխատանքի տոնավաճառ»՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՊՏՀ համատեղ ջանքերով։

Նախարարությունը տեղեկացնում է, որ միջոցառմանը մասնակցել է աշխատանք փնտրող շուրջ 4000 քաղաքացի, որոնք հնարավորություն են ունեցել ծանոթանալ 50-ից ավելի գործատուների աշխատանքի առաջարկներին (բանկեր, ապահովագրական ընկերություններ, վարկային, կրթական, հաշվապահական և աուդիտորական, հեռահաղորդակցության և այլ ոլորտներ ներկայացնող կազմակերպություններ)։ 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն իր ելույթում կարևորել է նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը, որոնք հնարավորություն են տալիս միևնույն հարթակում համախմբել գործատուներին, աշխատանք փնտրող անձանց, ինչպես նաև համալսարաններին ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին։ 

«Աշխատաշուկան պետք է մեծապես նպաստի գործատուի և աշխատելու ցանկություն ունեցող մարդկանց հանդիպմանը։ Կառավարության համար նմանատիպ միջոցառումների անցկացումը խիստ էական նշանակություն ունի։ Լիահույս եմ, որ այս նախաձեռնությունը կծառայի իր նպատակին և ուզում եմ շեշտել, որ նախարարության կողմից նման տոնավաճառների իրականացումը կունենա շարունակական բնույթ»,- նշել է նախարարը։ 

ԿԳՄՍՆ փոխնախարար Կարեն Թռչունյանն ընդգծել է միջոցառումների կարևորությունը հատկապես ուսանողների համար՝ հավելելով, որ դրանք պետք է լինեն ամենամյա, ավելի ընդգրկուն և ուսանողներին լայն հնարավորություններ տան․

«Հանդիպումներն ու մասնավոր զրույցները, որոնց հնարավորությունը տալիս է աշխատանքի տոնավաճառը, խթանող ազդեցություն ունեն ուսանողության համար՝ գործատուների հետ շփվելու և հասկանալու, թե ինչ գիտելիքներ ու հմտություններ են անհրաժեշտ իրենց՝ լավ աշխատանք ունենալու համար»։

Ողջունելով տոնավաճառի մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով գործատու գործընկերներին՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը ևս նշել է, որ Տնտեսագիտական համալսարանը խիստ կարևորում է գործատուների հետ սերտ համագործակցությունը, նրանց կարիքների վերհանումն ու դրան համապատասխան՝ կրթական ծրագրերում փոփոխությունների իրականացումը․ «Մեզ համար կարևոր է ի սկզբանե կրթել ուսանողների, որոնք օժտված կլինեն այնպիսի կարողություններով ու հմտություններով, որոնք այսօր անհրաժեշտ են աշխատաշուկային։ Հուսով եմ, որ Աշխատանքի տոնավաճառը մեր ուսանողներին և միջոցառման մյուս մասնակիցներին հնարավորություն կտա ապահովվելու աշխատանքով, քանի որ վստահ եմ՝ կա աշխատանք, և դրա համար անհրաժեշտ են որակյալ կրթություն և համապատասխան հմտություններ»։

Ներկաները շրջել են տաղավարներում, զրուցել գործատուների և աշխատանք փնտրողների հետ։ Գործատուները, աշխատուժի պահանջը լրացնելու նպատակով, ներկայացրել են թափուր հաստիքների և դրանց համալրման վերաբերյալ տեղեկություններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter