HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քվեաթերթիկները տպագրվում են

Ապրիլի 26-ի ուշ երեկոյան սկսվել է մայիսի 6–ի խորհրդարանական ընտրությունների համամասնական եւ մեծամասնական քվեաթերթիկների տպագրությունը։ Այս մասին «Հետքին» տեղեկացրին ԿԸՀ-ից: Ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ դրանք տպագրվում են «Տիգրան Մեծ» հրատարակչությունում: Առաջին հայացքից կարծես թե ոչ մի արտառոց բան չկա, միայն մեկ տարբերությամբ` «Տիգրան Մեծ» հրատարակչության սեփականատերը Արագածոտնի մարզի թիվ 14 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրած պատգամավորության թեկնածուն Վրեժ Մարկոսյանն է:

Տպագրական աշխատանքները շարունակվելու են մինչեւ մայիսի 3-ը: Մեծամասնական ընտրակարգով քվեարկողների համար տպագրվելու է 2 մլն 550 հազ. 800 քվեաթերթիկ, իսկ 2 մլն 597 հազ. քվեաթերթիկ` համամասնական ընտրակարգի համար:

Համամասնական ընտրակարգով կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքը այբենական կարգով քվեաթերթիկում զբաղեցնելու են հետեւյալ համարները,

  1. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
  2. «Ժառանգությունը» կուսակցություն
  3. «Հայ ազգային կոնգրես»
  4. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն
  5. Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
  6. Հայաստանի կոմունիստական կուսակցություն
  7. Հայաստանի հանրապետական կուսակցություն
  8. «Միավորված հայեր» կուսակցություն
  9. «Օրինաց երկիր» կուսակցություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter