HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ դեսպանը շնորհավորական ուղերձ է հղել Արգիշտի Քյարամյանին՝ Քննչական կոմիտեի գործունեության 7-րդ տարելիցի առիթով

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին շնորհավորական ուղերձ է հղել Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին՝ քննչական կոմիտեի գործունեության 7-րդ տարելիցի կապակցությամբ։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի´ պարոն Քյարամյան,

Ես ցանկանում եմ շնորհավորել Ձեզ և քննչական կոմիտեի աշխատակիցներին Հայաստանի քննիչների մասնագիտական օրվա 7-րդ տարեդարձի  կապակցությամբ:

Միացյալ Նահանգները նախկինի պես հավատարիմ է Ձեր գերատեսչությանը օգնություն ցուցաբերելուն՝ մեր INL, FBI, DEA և DHS գրասենյակների միջոցով, քանի որ Քրեական արդարադատության ոլորտում թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության բարձրացման ուղղությամբ Հայաստանի ընդհանուր ջանքերի շրջանակներում Դուք ջանքեր եք գործադրում քննչական կոմիտեի ամրապնդման ուղղությամբ:

Մենք ողջունում ենք Ձեր գերատեսչության հավատարմությունը կոռուպցիայի, փողերի լվացման, թմրամիջոցների և մարդկանց թրաֆիքինգի, կենցաղային և սեռական բռնության, կիբերհանցագործությունների և անչափահասների դեմ ուղղված հանցագործությունների մանրակրկիտ քննության և պայքարի իրականացմանը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter