HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընդունվում են հայտեր «Կամավորություն հանուն բնության» կարճաժամկետ կամավորական նախագծեր իրականացնելու համար

Շրջակա միջավայրի նախարարությունը և «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ն «Կամավորություն հանուն բնության» ծրագրի շրջանակներում հայտարարում են ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում կարճաժամկետ կամավորական նախագծերի մեկնարկի մասին:

Այն անձինք, ովքեր ցանկանում են որպես կամավորներ ներգրավվել բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող աշխատանքներին պետք է կազմեն 1-2 շաբաթ տևողությամբ կամավորական նախագծեր և ներկայացնեն հայտադիմումը ստորև հղումով։

Նախագծերը պետք է միտված լինեն բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) կարողությունների հզորացմանը: Առաջնահերթություն է տրվելու գիտական հետազոտություններին (բուսաբանական, կենդանաբանական, անտառագիտական, ջրաբանական և այլն), էկոկրթական ու էկոտուրիզմի զարգացման միջոցառումներին, արվեստի միջոցով բնության վերաբերյալ հանրային իրազեկման, շուկայավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ նախագծերի, որոնք կաջակցեն ԲՀՊՏ-ների գործունեությանը:

Կամավորական նախագծերի տևողությունը՝ 1-2 շաբաթ, իրականացման ժամանակահատվածը` հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 30-ը: Կազմակերպիչները հոգում են կամավորների կեցության, սննդի և տեղափոխության հետ կապված բոլոր ծախսերը:

Կամավորական նախագծերը հնարավոր է իրականացնել հետևյալ ԲՀՊՏ-ներում՝ «Արփի լիճ», «Դիլիջան» և «Սևան» ազգային պարկերում, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի և «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում:

Կամավորական նախագիծ ներկայացնելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ հոկտեմբերի 20-ը լրացնել հայտադիմումը հետևյալ հղումով՝ https://forms.gle/Jx92DJTa1VHCwAGn8

«Կենսաբանների հայկական միություն» հասարակական կազմակերպությունը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում, իրականացնում է «Կամավորություն հանուն բնության» ծրագիրը, որի նպատակն է զարգացնել կամավորության մշակույթը բնապահպանական կազմակերպություններում, այդ թվում՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում և անտառային տնտեսություններում: Ծրագիրը միտված է աջակցելու կամավորների հավաքագրմամբ զբաղվող կազմակերպությունների ու բնապահպանական կառույցների միջև կապի սերտացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter