
Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարի կրակոցից Արցախում քաղաքացիական անձ է զոհվել
Արցախում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձ է զոհվել: Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝ հղում անելով Արցախի ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադեւոսյանին:
«Նախնական տեղեկություններով այսօր` հոկտեմբերի 9-ին, 13:15-ին Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հայտնել են, որ Մարտակերտ քաղաքին հարակից նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտ քաղաքի 1966 թվականին ծնված Արամ Տեփնունցը»,- ասել նա:
լուսանկարը՝ արխիվային
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել