HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բախում Իսրայելի զինվորականների և պաղեստինցիների միջև. տուժել է 74 պաղեստինցի

74 պաղեստինցի է վիրավորվել ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 8-ին Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելցի զինվորականների և պաղեստինցիների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Պաղեստինի Կարմիր մահիկը։ 

«Այսօր 74 պաղեստինցի վիրավորվել է Արևմտյան ափին Նաբլուս քաղաքի Բեյթա և Բեյթ Դաջան շրջանների մոտ իսրայելցիների հետ տեղի ունեցած բախման արդյունքում»,- նշվում է հայտարարության մեջ։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից РИА Новости-ին հայտնել են, որ զինվորականներն արձագանքել են անկարգություններին, որոնք սկսվել էին Նաբլուսից հարավ գտնվող Գիվաթ-Էվիաթար ուղեկալի մոտ։ «Անկարգություննների ժամանակ մոտ 200 պաղեստինցիներ անվադողեր են այրել և քարեր նետել ՑԱԽԱԼ-ի զինծառայողների ուղղությամբ, որոնք ի պատասխան կրակ են արձակել՝ ամբոխին ցրելու համար»,- նշվում է հայտարարության մեջ։ 

Բանակը նշում է, որ վերջին ժամանակաշրջանում այդ հատվածում հաճախ են գրանցվում անկարգություններ։ Ինչպես հաղորդում են պաղեստինյան լրատվամիջոցները, Նաբլուսի շրջանում մայիսի սկզբից, իսրայելական բանակի պաշտպանության ներքո, կառուցվում է հրեական բնակավայր։ Պաղեստինցիները բողոքի ցույցերի են դուրս գալիս ընդդեմ հրեական նոր բնակավայրի և պահանջում վերջ դնել պաղեստինյան հողերի բռնագրավմանը։

Լուսանկարը՝ WAFA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter