
Թուրքիայում 6 անձ ձերբակալվել է լրտեսության մեղադրանքով. նրանց մոտ հայտնաբերվել են ռուսական անձնագրեր
Թուրքիայում օտարերկրա 6 քաղաքացի ձերբակալվել է լրտեսության մեղադրանքով։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով թուրքական CNN Turk հեռուստաընկերությանը։
Վերջինիս տվյալներով՝ Ստամբուլում և Անթալիայում ձերբակալման գործողություներն իրականացվել են թուրքական հատուկ ծառայությունների կողմից։ Նրանց ազգությունը չի նշվում։
Հեռուստաընկերությունը նշում է, որ գործողության ընթացքում ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են զինամթերք և Ռուսաստանի Դաշնության անձնագրեր։ Սակայն CNN Turk-ը հավելում է, որ ներկա պահի դրությամբ պարզ չէ, թե արդյոք անձնագրերն իրական են, թե կեղծ։
Թուրքական հեռուստաընկերության ռեպորտաժում նշվում է, որ ձերբակալված անձինք նախատեսում էին հարձակվել օտարեկրյա քաղաքացիների վրա՝ գաղտնի տվյալներ ստանալու նպատակով։ Թուրքական կողմը նրանց մեղադրում է քաղաքական և ռազմական լրտեսության մեջ։
Լուսանկարը՝ արխիվային/ AP Photo/Lefteris Pitarakis
Մեկնաբանել