ՍԱՏՄ-ն շաբաթօրյա ստուգայցեր է իրականացրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ տեսուչները շաբաթօրյա ստուգայցերը շարունակել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանցում` ուղղված Covid19-ի տարածման կանխարգելմանը։ Սուպերմարկետներից միայն մեկում կազմվել է արձանագրություն` հաճախորդների դիմակ չդնելու հիմքով:
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել