HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ամբողջ Լիբանանը մնացել է առանց էլեկտրականության

Լիբանանի ամենախոշոր Ալ Զահրանի և Դեյր Ամար էլեկտրակակայանները, վառելիքի անբավարարության պատճառով, դադարեցրել են իրենց աշխատանքը, որի արդյունքում երկրի ողջ տարածքում անջատվել է լույսը։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Լիբանանի կառավարության ներկայացուցչին։ Երկրի իշխանությունների տվյալներով՝ անջատումը կարող է ձգվել մի քանի օր։ 

«Լիբանանի էլեկտրական ցանցն այսօր կեսօրին ամբողջությամբ դադարեցրել է իր աշխատանքը և քիչ հավանական է, որ այն կսկսի գործել մինչև հաջորդ երկուշաբթի կամ առաջիկա մի քանի օրվա ընթացքում»,- նշել է գործակալության զրուցակիցը։ Նա նշել է, որ պետական էլեկտրաէներգետիկ ընկերությունն կփորձի օգտագործել բանակի մազութի պաշարները՝ էլեկտրակայանների ժամանակավոր գործարկման համար, սակայն դա առաջիկայում տեղի չի ունենա։ 

Այս տարվա օգոստոսին Լիբանանը չեղարկել էր մազութի և վառելիքի համար նախատեսված սուբսիդավորումը, ինչը հանգեցրել էր բնակելի տների և մյուս օբյեկտների, ներառյալ հիվանդանոցների, էլեկտրամատակարարման խափանումների։ Սուբսիդավորման չեղարկումից մի քանի օր անց երկրի հյուսիսում պայթել էր Լիբանանի վառելիքի պաշարման ամբարներից մեկը։ Զոհվել էր 28 մարդ, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։ Բնակչության մի մասը պայթյունների համար մեղադրել էր իշխանություններին։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter