HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետական նախարարը մի շարք հանձնարարություններ է տվել «Covid-19»-ի իրավիճակի վերահսկման նպատակով

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 9-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված «Covid-19» համավարակի տարածման կանխարգելման ու բուժման ընթացիկ ու նախատեսվող աշխատանքներին:

Պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝  կորոնավիրուսային հիվանդության իրավիճակի մասին զեկույցներով հանդես են եկել առողջապահության նախարարության մասնագետները՝ ընդգծելով վերջին շրջանում հիվանդացության աճի արագ տեմպերը: Առողջապահության նախարարը ներկայացրել է պատվաստման ցուցանիշները հանրապետությունում՝ շեշտելով, որ վարակի տարածման կանխարգելման գլխավոր մեխանիզմը ժամանակին պատվաստվելն է:
 
Տեղի է ունեցել  շահագրգիռ քննարկում մայրաքաղաքում ու շրջաններում  կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների շուրջ: Խորհրդակցության ավարտին Արտակ Բեգլարյանը մի շարք հանձնարարություններ է տվել բժշկական պարագաների ապահովվածության, պատվաստման աշխատանքների արդյունավետության բարձրացման, ախտահանիչ միջոցառումների անցկացման և այլ ուղղություններով: Պետական նախարարը նաև հորդորել է բնակիչներին զերծ մնալ բազմամարդ միջոցառումներից և պատվաստվել:
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter