HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի կուսակցությունը պարտվել է խորհրդարանական ընտրություններում

Չեխիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր «Միասին» դաշինքը, որը միավորում էր Քաղաքացիական ժողովրդավարական կուսակցությունը, «Քրիստոնեա-ժողովրդավարական միություն-Չեխոսլովակիայի ազգային կուսակցություն»-ը, ինչպես նաև «Ավանդույթ, պատասխանատվություն, բարգավաճառում  09» կուսակցությունը։ Այդ մասին հոկտեմբերի 10-ի գիշերը հայտարարել է Չեխիայի վիճակագրական վարչությունը։ Ընտրություններում մասնակցության ցուցանիշը կազմել է 65,43 %։ 

Համաձայն առկա տվյալների՝ «Միասին» դաշինքը գումարային ստացել է ձայների 27,79 %-ը։ Չեխիայի վարչապետ, միլիարդատեր Անդրեյ Բաբիշի կենտրոնամետ «ANO 2011» քաղաքական շարժումը չնչին տարբերությամբ զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ հավաքելով ձայների 27,12 %-ը։

Չեխիայի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարան չեն անցել կոմունիստները։ Արդյունքում, մանդատները բաժանվել են հետևյալ կերպ. «Միասին» դաշինքը կստանա 72 մանդատ, «ANO 2011» շարժումը՝ 71, Չեխական ծովահենային կուսակցությունը և «Ավագներ և անկախներ» կենտրոնամետ շարժումը՝ 37 մանդատ, ծնունդով Ճապոնիայից Տոմիո Օկամուրայի «Ազատություն և ուղիղ ժողովրդավարություն» կուսակցությունն էլ՝ 20 մանդատ։  

Անդրեյ Բաբիշն արդեն իսկ ընդունել է ընտրություններում իր պարտությունը։ ««Միասին» դաշինքը հաղթել է ձայների թվաքանակով։ Շնորհավորում են նրանց այդ կապակցությամբ։ Այդուհանդերձ, մենք նրանց հետ միասին կստանանք միաքանակ մանդատներ։ Մենք ամենաուժեղ կուսակցությունն ենք։ Մենք պարտվել ենք Պրահայի պատճառով։ Պրահան չի մարսել Բաբիշին»,- հայտարարել է Չեխիայի դեռևս գործող վարչապետը։

Ընտրություններն ընթանում էին «Պանդորայի փաստաթղթեր» լրագրողական հետաքննությամբ պայմանավորված սկանդալին զուգահեռ, որտեղ գործող անձանցից մեկը Անդրեյ Բաբիշն է։ Նրա վերաբերյալ հետաքննությունը հրապարկվել էր ընտրություններից ոչ շատ առաջ։ Համաձայն «Պանդորայի փաստաթղթերի»՝ Չեխիայի գործող վարչապետը 15 միլիոն եվրո էր օգտագործել Ֆրանսիայի Լազուրե ափում դղյակ գնելու նպատակով։ Փաստաթղթերից պարզ է դառնում, որ միջոցները փոխանցվել են օֆշորների միջոցով։ Ինքը Բաբիշը հայտարարել է, որ երբեք չի խախտել օրենքը։ 

Լուսանկարը՝ Petr David Josek/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter