HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թաթարստանում ինքնաթիռ է կործանվել. զոհվել է առնվազն 15 մարդ

Թաթաստանում L-410 ինքնաթիռի կոշտ վայրէջքի ժամանակ զոհվել է 15 մարդ։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությանը։ 7 մարդու կյանք հնարավոր է եղել փրկել։

Ընդհանուր առմամբ, ինքնաթիռում գտնվել է 22 մարդ, որից 20-ը՝ օդապարիկորդ (պարաշյուտիստ) և 2-ը՝ ինքնաթիռի անձնակազմի անդամ։ 

Տուժածներին տեղափոխել են Մենզելինսկի կենտրոնական շրջանային հիվանդանոց, նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է։ Դեպքի վայրում աշխատում են ավելի քան 50 փրկարարներ, ներգրավվել է 17 միավոր տեխնիկա։ 

L410-ը ներքին թռիչքների համար նախատեսված երկշարժիչ ինքնաթիռ է։ Այն 1960-ական թվականներին մշակել է չեխոսլովակական Let ձեռնարկությունը։ Ինքնաթիռի առևտրային շահագործումը սկսվել է 1973 թվականին։ 

Այս տարվա սեպտեմբերին համանման ինքնաթիռը կոշտ վայրէջք էր կատարել Ռուսաստանի Իրկուտսկի մարզում։ Ինքնաթիռում կար 16 մարդ, որոնցից 4-ը զոհվել են, 12-ը՝ վիրավորվել։

Լուսանկարը՝ TACC գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter