HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել ԵԱՏՄ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ կոլեգիայի անդամի «5+1» ձևաչափով խորհրդակցություն

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը և հանձնաժողովի նախագահի խորհրդական Հրայր Արամյանն  առցանց ձևաչափով մասնակցել են ԵԱՏՄ անդամ-պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությունը:

Ըստ հանձնաժողովի տարածած հաղորդագրության՝ խորհրդակցությունը վարում էր ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ Արման Շակկալիևը:

Խորհրդակցությանը ներկայացվել են զեկույցներ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրությունների կատարման ընթացքի, մտավոր սեփականության և մրցակցության հարցերի, պետական գնային կարգավորման, հակամենաշնորհային/մրցակցային մարմինների իրավակիրառ գործունեության և այլ օրակարգային հարցերի վերաբերյալ:

ՄՊՀ հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը հանդես է եկել «Մրցակցության օրենսդրության կիրարկումը մտավոր սեփականության ոլորտին առնչվող հարաբերությունների նկատմամբ» թեմայով զեկույցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter