
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով․ սպասվում է առանց տեղումների եղանակ
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․
Հանրապետությունում հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 11-13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել