HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր Հայաստանի ընտրանին վճռական խաղ կանցկացնի Ռումինիայի դեմ

Այսօր՝ Երեւանի ժամանակով 22:45-ին, Բուխարեստում կմեկնարկի աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումը: Հիշեցնենք, որ ընտրական 10-րդ խմբում են ընդգրկված Հայաստանի, Ռումինիայի, Գերանիայի, Հս. Մակեդոնիայի, Իսլանդիայի եւ Լիխտենշտայնի հավաքականները, որոնց մեջ 7 տուրից հետո առաջատարը 18 միավոր ունեցող Գերմանիան է, Հս. Մակեդոնիան ու Հայաստանն ունեն 12-ական միավոր, սակայն բալկանցիներն առաջ են խփած եւ բաց թողած գնդակների դրական տարբերությամբ: Ռումինիան ունի 10, Իսլանդիան՝ 5, Լիխտենշտայնը՝ 1 միավոր: 

Այսօրվա հանդիպումը շատ մեծ կարեւորություն ունի եր թիմի համար, քանի որ պարտությունը գործնականում կնշանակի հրաժեշտ երկրորդ տեղի համար պայքարին, իսկ երկրորդ հորիզոնականը հնարավորություն է տալու փլեյ-օֆ փուլում պայքարել ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլի համար:

Գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն արդեն հրապարակել է այն 23 ֆուտբոլիստների անունները, որոնք կպատրաստվեն այսօրվա խաղին: Հավաքականի տրամադրության տակ գտնվողներից այս ցուցակում չի ընգրկվել Արտյոմ Ավանեսյանը: 

Նախկինում Ռումինիային հանդիպել ենք 6 անգամ, 5-ը՝ պաշտոնական մրցավեճերում, 1-ը՝ Կիպրոսի մրցաշարում: Առաջին հանդիպումը կայացել է ԱԱ-2006-ի ընտրական փուլում՝ 2004-ի նոյեմբերի 17-ին. Երեւանում գրանցվեց 1-1, մերոնցից գեղեցիկ գոլով աչքի ընկավ Կարեն Դոխոյանը: 2005-ի հունիսի 8-ին՝ պատասխան մրցավեճում, Կոնստանցայում դաշտի տերերը հաղթեցին 3-0: 2006-ի փետրվարի 28-ին Կիպրոսի մրցաշարի շրջանակներում Նիկոսիայում ռումինները հաղթեցին 2-0: Եվս երկու խաղ տեղի ունեցավ ԱԱ-2018-ի ընտրական փուլում: 2016-ի հոկտեմբերի 8-ին մերոնք խայտառակ պարտություն կրեցին Երեւանում 0-5 հաշվով, իսկ 2017-ի սեպտեմբերի 1-ին Բուխարեստում դաշտի տերերը մեծ դժվարությամբ կարողացան հաղթել 1-0 հաշվով: Այս տարվա մարտի 31-ին էլ ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջին խաղում մերոնք Երեւանու հաղթեցին 3-2 հաշվով. աչքի ընկան Էդուարդ Սպերցյանը, Վարազդատ Հարոյանն ու Տիգրան Բարսեղյանը:  

Հայ-ռումինական ֆուտբոլային հակամարտությունում 6 խաղից 4-ում հաղթել են բալկանցիները, մեկ խաղ ավարտվել է ոչ-ոքի, մեկն էլ՝ մերոնց հաղթանակով: Գնդակների տարբերությունը 14-4 է՝ հօգուտ ռումինների:

Այսօրվա խաղը կսպասարկի իտալական մրցավարական բրիգադը՝ Դանիելե Օրսատոյի գլխավորությամբ: Նրան կօգնեն Ալեսանդրո Ջիալատինին եւ Ջորջիո Պերետին։ Չորրորդ պաշտոնյան է Լուկա Պայրետոն։ Հանդիպման VAR մրցավարն է Մաուրիցիո Մարիանին, նրա օգնականը՝ Ջակոմո Պագանեսին։

Այս հանդիպմանը զուգահեռ տեղի կունենան Հս. Մակեդոնիա-Գերմանիա եւ Իսլանդիա-Լիխտենշտայն խաղերը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter