HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր Նորքի 75 տրանսպորտային միջոցում հակահամաճարակային կանոնների խախտման 6 դեպք է գրանցվել

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը խստացված գրաֆիկով վերահսկողական աշխատանքները Պարեկային ծառայության և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ հոկտեմբերի 11-ին շարունակել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ 

ՔՏՀԱ և ԱԱ տեսչական մարմինները մասնավորապես՝ Գայի արձանին հարակից տարածքներում և կանգառի կետերում դիտարկել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 75 տրանսպորտային միջոցներում։ 

Առավոտյան ժամերին կատարված վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 6 խախտում։ Դրանք վերաբերել են վարորդների կողմից դիմակ չկրելուն, որոնց համար կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ։

Օրվա երկրորդ կեսին մշտադիտարկումը շարունակվել է։ 

ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտնում է, որ վաղը ևս նույն վարչական շրջանում կշարունակի հանրային տրանսպորտի աշխատանքի նկատմամբ վերահսկողությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter