HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը շահագրգռված է Սուրբ Աթոռի հետ խորացնելու միջպետական հարաբերությունները. Ա. Սարգսյան

Պաշտոնական այցով Վատիկանում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինին: Հանդիպմանը մասնակցել է նաև պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արք․ Փոլ Ռիչարդ Գալագերը:

Նախագահի աշխատակազմի հաղորդմամբ, Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջպետական հարաբերությունների շարունակական զարգացումը` կարևորելով նաև պետքարտուղարի նշանակալի ներդրումն այդ գործում: «Մենք բարձր ենք գնահատում անցած տարի հայ ժողովրդին պատուհասած պատերազմի ընթացքում և դրանից հետո Սրբազան քահանայապետի հնչեցրած ուղերձները, ինչպես նաև մարդասիրական օգնությունն Աշոցքի հիվանդանոցին»,-նշել է նախագահ Սարգսյանը:

Նախագահը վերահաստատել է Սուրբ Աթոռի հետ միջպետական հարաբերություններն առավել խորացնելու՝ Հայաստանի շահագրգռությունն ու հանձնառությունը՝ նշելով, որ այդ հարաբերությունները մշտապես աչքի են ընկել բարձր քաղաքական երկխոսությամբ և հիմնված են ոչ միայն քրիստոնեական արժեքների, այլև ընդհանուր պատմական և հոգևոր ժառանգության, ժամանակակից աշխարհի մարտահրավերների վերաբերյալ համանման մոտեցումների վրա:

Ըստ մամուլի հաղորդագրության` Հայաստանի նախագահը ողջունել է Երևանում Առաքելական նվիրակություն հիմնելու՝ Սրբազան քահանայապետի որոշումը, որը պաշտոնապես կբացվի շուտով և որը մեկ անգամ ևս փաստում է Հայաստան-Սուրբ Աթոռ միջպետական կապերը զարգացնելու և համագործակցությունը խորացնելու երկուստեք հանձնառությունը:

Նախագահ Սարգսյանը և կարդինալ Պարոլինը խոսել են նաև մշակութային փոխգործակցության մասին: Զրուցակիցներն ընդգծել են Հռոմի կաթոլիկ, Հայաստանյայց առաքելական և Հայ կաթողիկե եկեղեցիների միջև գոյություն ունեցող եղբայրական հարաբերություններն ու ամուր կապը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter