
Նոր հատուցումներ՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը տեղեկացնում է, որ շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 44 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։
«Այսպիսով հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4509 -ն է։ Տվյալ թվից 417-ը Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։
Մեկնաբանել