HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Յունիբանկը թողարկել է 12% եկամտաբերությամբ արտոնյալ բաժնետոմս

«Յունիբանկ» ԲԲԸ-ն թողարկել է արտոնյալ բաժնետոմսեր, որոնք հնարավորություն են տալիս ստանալու ֆիքսված շահաբաժիններ: Բաժնետոմսերի եկամտաբերությունը կազմում է 12% տարեկան:

Տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչև 2021թ. հոկտեմբերի 20-ը: Բաժնետոմսերը կարող են ձեռքբերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Թողարկման ծավալը կազմում է մոտ 1,1 մլրդ ՀՀ դրամ:

Շուկա ստեղծողն է «Արմբրոկ» ընկերությունը:

Բաժնետոմսերի ցուցակումը տեղի կունենա Հայաստանի ֆոնդային բորսայում: Այս ընթացակարգը մեծացնում է բաժնետոմսերի գրավչությունը, քանի որ 2020թ. մարտի 1-ից  Հայաստանում արժեթղթերից ստացված եկամուտը չի հարկվում:

«Արտոնյալ բաժնետոմսերը ֆինանսական գործիք է՝ բարձր և երաշխավորված եկամտաբերությամբ, հասցեագրված բոլորին, ովքեր փնտրում են հեռանկարային ներդրումային տարբերակներ: Ավանդների տոկոսադրույքների իջեցման ֆոնին՝ շահութաբեր ներդրումների և միջոցների  դիվերսիֆիկացման խնդիրը գնալով ավելի արդիական է դառնում: Եվ մենք մշակել ենք լուծում, որը, կարծում եմ, կհետաքրքրի ներդրողներին թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում»,- մեկնաբանում է Յունիբանկի Վարչության  նախագահ Մեսրոպ Հակոբյանը: Արտոնյալ բաժնետոմսեր ձեռքբերելու համար բավական է այցելել  Յունիբանկի 54 մասնաճյուղերից մեկը:

Ձեռքբերման նվազագույն փաթեթը 1 մլն դրամ, մեկ բաժնետոմսի անվանական  արժեքը՝  230 դրամ: Ռուսաստանում բաժնետոմսերը կարող են գնել որակավորված ներդրողները: Ռուսաստանում տեղաբաշխման գործակալ է «GX2 Invest» ընկերությունը:

Արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը կստանան ոչ միայն բարձր եկամուտ, այլև ունենալով հիմնական հարցերի շուրջ քվեարկելու իրավունք՝ հնարավորություն կստանան մասնակցելու Յունիբանկի հետագա ռազմավարության մշակմանը: Բացի այդ՝ բաժնետերերին երաշխավորվում է բանկում առաջնային սպասարկում, 25% զեղչ՝  բանկի կողմից մատուցվող բոլոր ծառայությունների սակագների համար, ավանդների էլ ավելի բարձր տոկոսադրույք, վարկավորման ավելի շահավետ պայմաններ:

Արտոնյալ բաժնետոմսերի թողարկումը ևս մեկ քայլ է դեպի Յունիբանկի գլոբալ նպատակը. դառնալ ներդրողների հնարավորինս լայն շրջանակներին շահութաբեր ֆինանսական գործիքներ  առաջարկող՝ նոր ժամանակների բանկ: 2015 թվականին Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում իրականացրեց IPO և ցուցակում բորսայում: Ավելի քան 200 մանրածախ ներդրողներ դարձան բանկի բաժնետերեր: Ընդհանուր առմամբ Յունիբանկը պարտատոմսերի 16 թողարկում է իրականացրել:

2020 թվականին բորսայի դոլարային պարտատոմսերը երկրորդային ցուցակով ընդգրկվել են մոսկովյան բորսայում և հասանելի են դարձել Ռուսաստանի մասնավոր ներդրողների համար: Այս տարի Յունիբանկը նշում է իր 20-ամյակը: Տարիների ընթացքում այն դարձել է Հայաստանում մանրածախ բիզնեսի, ՓՄՁ-ների սպասարկման և միջազգային վճարումների գծով առաջատար բանկերից մեկը:

Յունիբանկը Հայաստանի տարբեր քաղաքներում ունի 54 մասնաճյուղ և ավելի քան 100 պրոմո կետ: Մոսկվայում գործում է բանկի ներկայացուցչությունը, Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում բացվել է բանկի մասնաճյուղը:

2020 թվականի վերջին POS-վարկերի քանակով  Յունիբանկը դարձել է  բանկային համակարգի առաջատարը:  2018 թվականին SME Banking Club-ը Յունիբանկին պարգևատրել է Most Innovative Bank հավաստագրով: Spear's Russia Wealth Management Awards 2018-ի վարկածով Յունիբանկը դարձել է հաղթող «ԱՊՀ երկրներում լավագույն մասնավոր բանկային հաճախորդների սպասարկում» անվանակարգում:

2020 թվականի վերջին Յունիբանկն ավստրիական «Raiffeisen Bank International» բանկի կողմից արժանացել է STP Quality Award մրցանակին: Միջազգային վճարային Visa համակարգը բանկին շնորհել է «Sustainability Icon» մրցանակը՝ բարձր գնահատելով արդյունավետ համագործակցության արդյունքները:

Moody's վարկանիշային գործակալությունը հաստատել է բանկի վարկանիշը B2 մակարդակում, հեռանկարը՝ «կայուն»:

Վճարովի բովանդակություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter