HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանություն. Ժորան մահացել է ծեծի հետևանքով

Ապրիլի 18-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը` ժամը 03.30-ի սահմաններում, մարմնական վնասվածքներով Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխվել 29-ամյա Ժորա Կարապետյանը:

Տուժողը հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքներն ստացել է Կոմիտասի պողոտայի թիվ 56 շենքի մուտքի աստիճաններից վայր ընկնելու հետևանքով:

Հաջորդ օրը` ժամը 16.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները, Կարապետյանին ծեծի ենթարկելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Սարիբեկ  Հարությունյանին:

Պարզվել է, որ նա ապրիլի 18-ին` ժամը 00.05-ի սահմաններում, Արաբկիրի 19-րդ փողոցում ծեծի է ենթարկել Ժորա Կարապետյանին և պատճառել վնասվածք:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ  ՀՀ քրեական օրենսգքրի 112 հոդվածի  հատկանիշներով: Սարիբեկ Հարությունյանը ձերբակալված է:

Ոստիկանությունը հայտնում է, որ ապրիլի 26-ին` ժամը 10.30-ին, Ժորա Կարապետյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter