HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բուժքույրը պատվաստված լինելու կեղծ հավաստագրեր է տվել. ոստիկանություն

Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Մարտունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ տեղեկություններ են ստացել, որոնք իրացրել են Գեղարքունիքի մարզային վարչության գործընկերների հետ։

«Ձեռք բերված տվյալների համաձայն` Երանոս գյուղի բուժամբուլատորիայի բուժքույրերից մեկը գյուղի բնակիչներից մի քանիսին տվել է «COVID-19» համավարակի դեմ պատվաստվելու կեղծ հավաստագրեր, այն պարագայում, երբ այդ անձինք չեն պատվաստվել։

Բուժքույրը բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին ու խոստովանական բացատրություն տվել։ Օպերատիվ-հետախուզական ու քրեադատավարական միջոցառումները շարունակվում են։ Այս համատեքստում ոստիկանության պայքարը հետևողականորեն շարունակվելու է»,- նշված է կայքում 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter