HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանություն Երևանում. ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է. ՔԿ

2021թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 01:43-ին, ՀՀ ոստիկանությունում քաղաքացուց ահազանգ  է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցում գտնվող տներից մեկի հյուրին ավտոմեքենան կայանելու համար դանակահարել են: 

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ բժշկական կենտրոնի համապատասխան մատյանի զննման արձանագրության համաձայն, նույն օրը՝ ժամը 01:40-ին, «Կրծքավանդակի առաջին պատի կտրած-ծակած» վերքով  բժշկական կենտրոն է տեղափոխվել 46-ամյա տղամարդու դին:

«Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ վերոնշյալ տղամարդու մահվան և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: 

Կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի  բնակիչ է՝ ծնված 1975 թվականին: Ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի հիշյալ փողոցում ավտոմեքենայի կայանման հարցի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում տղամարդը  դանակով դիտավորությամբ հարվածել  է հարևանի հյուրի կրծքավանդակի ձախ կեսի առաջային պատին, որի արդյունքում վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Երևանի 46-ամյա բնակիչը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter