HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ Արման Թաթոյանը հանդիպել է Միջազգային պաշտպանության կենտրոնի պատվիրակությանը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Միջազգային պաշտպանության կենտրոնի ղեկավար Կարիննա Մոսկալենկոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել նաև ՌԴ փաստաբաններ։

ՄԻՊ հաղորդագրության համաձայն՝ հաշվի առնելով ՄԻԵԴ-ում քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ պատվիրակության փորձն ու մասնագիտացումը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ՄԻԵԴ-ում Հակոբյանն ընդդեմ Հայաստանի գործով երրորդ կողմ հանդես գալուն բացառիկ փորձը։

Պատվիրակության ղեկավարը բարձր է գնահատել հատկապես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այն նախաձեռնությունը, որի համաձայն հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ համատեղ հատուկ դիրքորոշումներ են ուղարկում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե` կապված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Հայաստանի վերաբերյալ վճռի կատարման հետ:

Պատվիրակության անդամները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ քննարկել են իրավական ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter