
Հետք Մեդիա Գործարանի կայքի պատրաստման մրցույթ
«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը հայտարարում է Հետք Մեդիա Գործարանի վեբ կայքի պատրաստման մրցույթ։
Աշխատանքի սկիզբը՝ 2022 թվականի հունվարի 3։
Աշխատանքների իրականացման ժամկետը՝ 2022 թվականի հունվար-օգոստոս ամիսներ։
Կայքի պատրաստման մրցույթին կարող են մասնակցել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք։ Մրցույթին մասնակցելու անհրաժեշտ պայմանների թվում են.
- Կայքերի մշակման, դիզայնի և պատրաստման փորձ,
- Ճկուն և պատասխանատու մոտեցում,
- Սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն։
Հետաքրքրված անձինք ու կազմակերպությունները, մինչև ս/թ դեկտեմբերի 5-ը, իրենց գնառաջարկները կարող են ուղարկել [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեներին՝ նամակի վերնագրում նշելով Հետք Մեդիա Գործարանի կայքի պատրաստում:
Կազմակերպությունը գնառաջարկների դիտարկման փուլն անցած դիմորդների հետ լրացուցիչ հանդիպում կանցկացնի՝ հնարավոր համագործակցության հետագա քայլերի քննարկման համար։
Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել 044-20-20-48 հեռախոսահամարով։
Հետք Մեդիա Գործարանը «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագիծն է։
Հետք Մեդիա Գործարանը կրթվել և ստեղծագործել սիրող անձանց հանդիպման և համագործակցության վայր է։ Մեր նպատակն է մասնագիտական բարձորակ կրթության միջոցով հայկական մեդիա դաշտն ապահովել երիտասարդ, բանիմաց, մրցունակ ու պատասխանատու մասնագետներով։
Մեկնաբանել