
Արտաշես Թումանյանը հետ է կանչվել Իրանում Հայաստանի դեսպանի պաշտոնից
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արտաշես Թումանյանը հետ է կնաչվել Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Արտաշես Թումանյանին հետ կանչել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասվում է նախագահի հրամանագրում:
Հավելենք, որ Արտաշես Թումանյանը Իրանում ՀՀ դեսպան էր նշանակվել է 2015 թվականի փետրվարի 17-ին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել