
Պաշտպանության բանակը հերքել է ադրբեջանցիների տարածած տեղեկությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված «լուրը», համաձայն որի՝ հոկտեմբերի 13-ին ժամը 14:00-ի սահմաններում Պաշտպանության բանակի (ՊԲ) ուժերը, իբր կրակ են բացել «ոչ ռազմական բեռներ» տեղափոխող ավտոշարասյունը ուղեկցող ադրբեջանական ռազմական ոստիկանության ավտոմեքենայի վրա և վնասել այն, լրիվությամբ ապատեղեկատվություն է, և նպատակ է հետապնդում ոչ միայն արհեստական լարվածություն ստեղծել տարածաշրջանում այլև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության նշանակությունը: ՊԲ-ի ստորաբաժանումները ամբողջովին հավատարիմ են մնում հրադադարի պահպանման ռեժիմին: Այս մասին ասվում է Արցախի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել