HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հյուսիսային Կորեան սովի վտանգի առաջ է

Կորեայի ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում (ԿԺԴՀ, Հյուսիսայում Կորեա) նկատվում է սովի հետ կապված սուր խնդիր, որը կարող է հանգեցնել ֆիզիկապես թույլ մարդկանց մահվան։ Այդ մասին իր զեկույցում հայտնել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմաս Օհեա Կինտանան։ Նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել վերանայել ԿԺԴՀ դեմ պատժամիջոցները և թուլացնել դրանք, որպեսզի հեշտացվի այդ երկիր հումանիտար օգնության մատակարարումը։ 

Երեք ամիս առաջ ՄԱԿ-ի պարենի ծրագիրը հայտարարել էր, որ այս տարի Հյուսիսային Կորեան կբախվի 860 հազար տոննա ծավալով պարենի պակասուրդի հետ։ Հունիսին Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությունն ընդունել էր այդ երկրում սովի առկայությունը։ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտնել էր բնակչությանը պարենով ապահովման խնդիրների մասին։ 

Կինտանան իր զեկույցում նշել է, որ Հյուսիսային Կորեակում սովամահության հատկապես կարող են ենթարկվել երեխաները և տարեց անձինք։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով Հյուսիսային Կորեան ավելի է մեկուսացել աշխարհից։

Հոկտեմբերի 12-ին Կիմ Չեն Ընը Միացյալ Նահանգների վրա էր դրել Կորեական թերակղզում լարվածության սրման պատասխանատվությունը։ Նա ընդգծել է, որ ԿԺԴՀ զինուժը նախատեսված է ինքնապաշտպանության համար և ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Հյուսիսային Կորեան գտնվում է ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ, որոնք պայմանավորված են այդ երկրի կողմից իրականացվող միջուկային և հրթիռային ծրագրերով։

Լուսանկարը՝ Carl Court/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter