HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ոռոգման ջրի վարձավճարը կփոխհատուցվի

Կառավարությունը կփոխհատուցի մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարը։ Ջրօգտագործողները կստանան փոխհատուցում 5 տարի ժամկետով։ Որոշումն ընդունվեց Կառավարության սեպտեմբերի 14-ի նիստում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է անել ամեն ինչ, որ ամբողջ Հանրապետությունն անցնի կաթիլային ոռոգման։

Ըստ գործադրի՝ որոշման ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրի  խնայողաբար և արդյունավետ օգտագործման, նոր հողատարածքների ավելացման, մատակարարված ոռոգման ջրի հաշվառման գործընթացի բարելավման, հողօգտագործողների եկամուտների աճի ապահովման, գյուղատնտեսությամբ զբաղվողների ֆինանսական բեռի նվազեցման անհրաժեշտությամբ:

«Հանրապետությունում առկա են գերնորմատիվային հողատարածքներ, որտեղ ոռոգման ջրի պահանջարկը ավել է 2-3 անգամ: Կաթիլային կամ անձրևացման ոռոգման արդի համակարգերն իրենց բնույթով ներկայացնում են ճնշումային խողովակաշարերի առկայություն, այլ ոչ թե բաց ոռոգման համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս հաշվառել ջրի ծավալը: Մինչև 3 հա հողատարածք ունեցող կաթիլային, անձրևացման համակարգով ոռոգվող շուրջ 250 հա հողատարածքների համար օգտագործվում է 980 հազ.մ3 ջուր, միջինում 1 հա հողատարածքի համար օգտագործվում է 4 հազ. մ3 ջուր, իսկ նախնական տվյալներով ծրագրի շրջանակում կանխատեսվող կաթիլային, անձրևացման համակարգ ներդրողները 22 հազ. հա հողատարածքի համար կօգտագործեն շուրջ 88.5 մլն մ3 ջուր, որի արդյունքում ոռոգման ջրի ծախսը կնվազի 2-3 անգամ»,- ասված է որոշման նախագծի հիմնավորման մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter