
«Այդպիսին է սահմանված նոր կարգը»․ Ռուստամ Բադասյանը՝ պաշտոնյաների աշխատասենյակում վարչապետի լուսանկարի մասին
Ռուստամ Բադասյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը փակցված է իր աշխատասենյակում։
«Այդպիսին է սահմանված նոր կարգը։ Որևէ օրենսդրական կարգավորում չկա, ուղղակի էդպես է հիմա ընդունված, և էդ կարգը պահպանվում է»,- ասաց ՊԵԿ նախագահը։
Լրագրողի այն հարցին, թե որտեղ է այդպիսի որոշում կայացվել՝ Բադասյանն ասաց․ «Բնականաբար Կառավարությունում է որոշվել այդ կարգը»։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել