HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեթամֆետամինի իրացման դեպքեր են բացահայտվել. մեկ անձ կալանավորվել է

Հոկտեմբերի 1-ին Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հայտնաբերել են Արտաշատում բնակվող 35-ամյա տղամարդու, որը Երևանի Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել Շենգավիթի բաժին։ Նույն օրը նույն կասկածանքով, «BMW» մակնիշի մեքենայով հանդերձ, Արաբկիր վարչական շրջանից Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել 53-ամյա տղամարդ։ Նրա, ինչպես և մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանա, մեթամֆետամին ու դանակ։ Այս մասին հայտնում է ոստիկանությունը:

Հոկտեմբերի 1-ին՝ արդեն երեկոյան, Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել 22-ամյա աղջիկ, որի խուզարկությամբ ևս մեթամֆետամին է հայտնաբերվել։ Ըստ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների տվյալների՝ բերման ենթարկվածները թմրամիջոցները ձեռք էին բերել Երևանում բնակվող 39-ամյա մի տղամարդուց։ Հետագա միջոցառումներով այդ տվյալները հաստատվել են։

Ըստ ոստկանության հաղորդագրության` 39-ամյա տղամարդը ևս հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նրա մեքենայի խուզարկությամբ մեթամֆետամին է հայտնաբերվել։ 39-ամյա տղամարդը նախ ձերբակալվել է, ապա նրան մեղադրանք է առաջադրվել։ Նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter