HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինտերնետային հեռարձակման ծառայություններ մատուցող ընկերությունը 43 մլն 580 հազար դրամի չափով խուսափել է հարկերից

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները կոռուպցիոն բնույթի հանցագործությունն են բացահայտել: Ոստիկանության հաղորդագրության համաձայն` կաբելային և ինտերնետային հեռարձակման ծառայություններ մատուցող ՍՊ ընկերության հիմնադիրը, կազմակերպության հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները չվճարելու դիտավորությամբ, իր հետ փոխկապակցված անձանց անվամբ հիմնադրել է ևս երկու ՍՊ ընկերություն, որոնք հանդիսացել են շրջանառության հարկ վճարող կազմակերպություններ, փաստացի կառավարվել են նույն հիմնադրի կողմից և իրականացրել են վերոնշյալ ՍՊ ընկերության գործունեությունը, ու այդ կերպ պետական բյուջե չի վճարվել, քննությանն այս պահին հայտնի տվյալներով, առանձնապես խոշոր չափի՝ մոտ 43 միլիոն 580 հազար դրամ ավելացված արժեքի հարկը։

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
«Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter