
ՄԻՊ-ի աջակցությամբ անօթևան քաղաքացին տեղափոխվել է տուն-ինտերնատ
ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին խնամքի հաստատություն տեղափոխվելուն աջակցելու հարցում եւ ՄԻՊ-ի աջակցությամբ տեղափոխվել է տուն-ինտերնատ։
«Նա տեղեկացրել է, որ ունի 3-րդ խմբի հաշմանդամություն, անօթևան է, չունի դրամական միջոցներ դեղերի, կացարանի ձեռքբերման համար:
Դիմումն ընդունվել է քննարկման և գրություններ են ուղարկվել իրավասու մարմիններին: Արդյունքում, օգոստոսի 26-ից քաղաքացին բնակվում է Հայաստանի տուն-ինտերնատներից մեկում:
Պաշտպանի աշխատակազմ նման բնույթի դիմումներ ստացվում են պարբերաբար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել